Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սուրճն ատամները փրկում է կարիեսից

Սուրճն ատամները փրկում է կարիեսից

Սուրճի դրական ազդեցությունը վերանում է, եթե դրանում չարաշահում են շաքարն ու սերուցքը:

Սուրճի չափավոր օգտագործումը կարող է կանխել կարիեսի առաջացումը: Բրազիլիացի գիտնականները հայտնաբերել են, որ սուրճի որոշ տեսակի հատիկները հակաբակտերիալ հատկություններ ունեն: Սեւ թունդ սուրճն առանց շաքար կարող է պահպանել ատամների առողջությունը, հաղորդում է «Mail Online»-ը:

 

Ռիո-դե-Ժանեյրոյի դաշնային համալսարանի գիտնականները հեռացված կաթնատամները ենթարկել են «Coffea Canephora»-ի ազդեցությանը: Նրանք հայտնաբերել են, որ սուրճն ակտիվ ազդում է բակտերիալ բիոթաղանթների վրա, որոնք ատամնաքարեր են առաջացնում, հաղորդում է «FedPost.ru»-ն:

 

Փորձի ժամանակ կիրառված կաթնատամների վրա գիտնականները բակտերիաների օգնությամբ բիոթաղանթներ են աճեցրել: Գործընթացի ավարտին ատամները մշակել են սուրճի հատիկների լուծույթով, որոնք ոչնչացրել են բակտերիաները: Գիտնականները համարում են, որ պատճառը սուրճի մեջ պարունակվող պոլիֆենոլներն ու հակաօքսիդանտներն են:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. vk.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ